Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

350 «անմեղ» կոռուպցիոներ

350 «անմեղ» կոռուպցիոներ
22.05.2018 | 00:27

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, անդրադառնալով կոռուպցիայի վերաբերյալ ԱԱԾ ղեկավարի այն հայտարարությանը, թե 350 անձանց անձնագրերն օգտագործվել են՝ (խոշոր բիզնեսներ են ստեղծվել ու հարկեր չեն վճարել), ասել է, որ ԿԲ-ն մշտապես ինֆորմացիա է տրամադրում Ազգային անվտանգության ծառայությանը։ «Մենք օրենքով սահմանված կարգով ինֆորմացիա ենք տրամադրում մեր գործընկերներին, բավական լավ հարաբերություններ ունենք նրանց հետ։ Գիտեք` ֆինանսական հետախուզության որոշ հարցերով մենք ենք զբաղվում... Վստահ եղեք, որ մենք մշտապես աջակցող ենք կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, բոլոր ջանքերը դնելու ենք այդ ուղղությամբ, որ որևէ դեպք չլինի»,- հայտարարել է Արթուր Ջավադյանը, հավելելով, որ երկրից խոշոր չափի կապիտալի արտահոսք չի եղել:


Անշուշտ, այս կոռուպցիոն շղթան հետաքրքիր է ոչ միայն այն առումով, թե ովքեր են այդ 350 անձանց տվյալներն օգտագործել, այլև ինչ բիզնեսների մասին է խոսքը, ինչ չափի վնաս է հասցվել պետական բյուջեին: Սակայն այս ամենում կա մի նրբություն: Ակնհայտ է, չէ՞, որ 350 մարդու տվյալները վերջին տասնհինգ օրում չեն հավաքագրվել ու ներկայացվել ԱԱԾ-ին, այս մարդկանց տեղն իմացել են, այդ ընթացքում անօրինական բիզնեսը շարունակել է բարգավաճել ու հսկայական կորուստներ հասցնել պետական գանձարանին, բայց բոլորը լռել են:


Այս տեղեկությանը հասու են եղել և՛ ԱԱԾ-ի այսօրվա ղեկավարը, և՛ ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը: Արթուր Վանեցյանը համակարգի մարդ է և, բնականաբար, տեղյակ է եղել այդ ամենին, իսկ Արթուր Ջավադյանի մասին խոսելն ավելորդ է, նա շարունակում է ԿԲ ղեկավար մնալ ու տիրապետել ինչպես այս, այնպես էլ այլ տվյալների: Հիմա հարց է առաջանում` այս տեղեկությունը նրանք ժամանակին փոխանցե՞լ են օրվա ղեկավարությանը, ի՞նչ պատասխան են ստացել, թե՞ եղել է ներքին համաձայնություն, որ պետք է աչք փակել պետությունից գողացողների բիզնեսի վրա: Նման տեղեկություն իմանալն ու չհայտնելն էլ է, մեղմ ասած, հանցագործություն:


Հաջորդ հարցն էլ է առաջանում. ինչպե՞ս են այդ 350 «չքավոր» մարդկանց հետևում հարստացածներին հայտնաբերելու և պատժելու: Նրանք բյուջե կվերադարձնեն գումարներ, որպեսզի ԱԱԾ-ի աշխատակիցների աշխատավա՞րձը բարձրանա (այս մասին ասել էր Արթուր Վանեցյանը), թե՞ այդ հոսքերն այլ նպատակի կուղղորդվեն:
Այդուամենայնիվ, առաջին անգամ է, որ կոռուպցիոն այսպիսի խոշոր շղթա է բացահայտվում, որի հիմնական հասցեատերերը «ունեզուրկ» մարդիկ են, որոնց ունեցած-չունեցածը միայն անձնագրային տվյալներն են ու միայն թղթի վրա (ինչպես կասեին նախկինները՝ թղթերով ամեն ինչ կարգին է) գրանցված բիզնեսը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ